Skip to content

ՀայՕր

Menu
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Menu

Եվրամիությունը հպարտանում է իր իշխանափոխությունների մեթոդներով

Posted on June 23, 2026

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղարկած նամակը։

Նախարարը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահը իր շնորհավորանքի նամակում անմիջապես հիշատակել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»։

«Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը նշել է․ «2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին ապրում է և բարգավաճում։ Երևանը կարող է հույս դնել Եվրոպայի վրա»։ Այս արտահայտությունը, ըստ իմ կարծի, շատ խոսուն է։ Այլ կերպ ասած՝ այժմ արդեն ոչ թե, պարզապես, փորձում են ընդհատակյա մեթոդներով փոխել իշխանությունը, այլ հպարտանում են, որ իրականացնում են գունավոր, թավշյա և այլ հեղափոխություններ», – ասել է Լավրովը Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ դեսպանական կլոր սեղանի ընթացքում։

©2026 ՀայՕր | Design: Newspaperly WordPress Theme