Skip to content

ՀայՕր

Menu
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Menu

Հայաստանի ընդդիմությունը չի կարող հաջողության հասնել միայն ընտրական մեխանիզմների միջոցով

Posted on June 16, 2026

Ինչպես և կանխատեսում էի, անցած ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ էլ արդար։ Իսկ միակ իրականում թափանցիկ բանը քվեարկության ծրարներն էին։

Հայաստանի ընդդիմությունը հաջողության հասնել չի կարող և չէր կարող միայն ընտրական մեխանիզմների միջոցով։ Փողոցային և քաղաքական տիրույթի մյուս պայքարներն իմպերատիվ են։

Ընտրությունները կեղծվում էին ընտրական օրվանից առաջ, նույն օրը և հետո։ Նիկոլ Փաշինյանի «հաջողության բանաձևը» հստակ էր՝ ռեսուրսներ, վախ, նախընտրակաշառք և Արևմուտքի «OK»։

Անգամ այդքանից հետո չհասնելով ցանկալի արդյունքին՝ Փաշինյանն ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատները՝ բռնանալով ժողովրդի կամարտահայտության վրա։

Նոր ԱԺ-ն, ուստի, լեգիտիմ չէ (որքան էլ Փաշինյանը փորձում էր մաքրվել 2021-ի ընտրություններից հետո կառավարության գործունեության արդյունքում ոչլեգիտիմության փաստից)։ Եթե ԱԺ-ն լեգիտիմ չէ, ուստի նրանից ածանցվող մարմինները, ներառյալ՝ կառավարությունը, և որոշումները լեգիտիմ լինել չէին կարող։

ԱԺ-ն և նրա հաստատվելիք կառավարության գալիք ծրագիրը նաև լեգալ չեն, քանզի հենց ամենասկզբից խարխլված են նրա ձևավորման իրավական հիմքերը (ԿԸՀ որոշումներ)։

Ընդդիմությունն իր բոլոր բաղադրիչներով պարտավոր է գործել միասնական, և դրա ուղղությամբ կատարվող առաջին քայլերը ողջունելի են և շարունակություն պահանջող։

Հայտնի շրջանակների կողմից նույնիսկ այս վիճակում Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին թիրախավորելը հոգեկան հիվանդություն է հիշեցնում։ Սահմանադրության հետ կապված շահարկումները ստիպում են ինձ ասել, որ «անմիաբան ընդդիմությանը Սահմանադրությունն է խանգարում»։ Եթե որոշ շրջանակներ սեփական թերությունների և սխալների դեմ պայքարեին նույնքան, որքան մեր դեմ, գուցե ավելի հաջողակ լինեին։

Մանդատները վերցնելը և պայքարի բոլոր քաղաքական մեթոդները մեկտեղելը, կարծում եմ, ճիշտ է։ Սակայն դրանից առաջ պետք է իրականացնել սեփական թեկնածուների լիարժեք և ազնիվ վեթինգ՝ կանխելու համար անխուսափելի «մանդատագողության» փորձերի հաջողությունը։

Հայաստանի նորանկախ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ընդդիմության այս կամ այն ուժը մեղադրել է օրվա իշխանություններին իրենց ձայները նվազեցնելու մեջ։ Սակայն առաջին անգամ է, երբ ընդդիմադիր ուժերից մեկի ձայները ոչ թե պարզապես և փաստահեն նվազեցվել են, այլ ուղիղ եթերում տեղի է ունեցել մի ամբողջ ֆրակցիայի ամպուտացիա ԱԺ-ից։ Եթե նախորդ բոլոր իշխանություններին Փաշինյանը մեղադրում էր ընտրակեղծարարության մեջ, ապա հիմա նա պատմության մեջ մտավ՝ նաև որպես ընտրագող։

Փաշինյանի հետընտրական ագրեսիան վկայում է այն մասին, որ նա լավ գիտի, որ չի հաղթել, իսկ իր հայտարարած «հաղթանակը» սարքած է, անազնիվ։ Որովհետև ազնիվ հաղթանակ տանողները փորձում են առավել սոսնձող, միաբանող, համազգային կեցվածք և կերպար ունենալ։

Հ.Գ. Հին հռոմեացիք իրենց դեմ պայքարող առաջնորդներին ասում էին. «Կա՛մ հաղթի՛ր Հռոմին, կա՛մ հանձնվի՛ր»։ Մասնավորապես այդպես ավարտվեց հռոմեացի զորավար Մարիոսի հանդիպումը Միհրդատ արքայի հետ։ Նիկոլն իր քաղաքակրթական մակարդակով, անշուշտ, հռոմեացի չէ։ Բայց ավելի կարևոր է այն, որ մեր իրականության մեջ հռոմեական բանաձևն այլ կերպ պիտի հնչի. «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն»։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրություններ։ Հունիսի 14-ին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները, որոնց համաձայն, Հայաստանի խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ընտրողների ձայների 49,7456%-ով, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,2710%-ով և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանը»՝ 9,9231%-ով։ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձայների վերահաշվարկի արդյունքում չկարողացավ հաղթահարել խորհրդարանի 4 տոկոսի անցողիկ շեմը՝ ստանալով ընդամենը 3,9893 տոկոս։ Ծառուկյանի կուսակցությունը չկարողացավ հաղթահարել շեմը այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն չեղյալ հայտարարեց երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, որտեղ Ծառուկյանի կուսակցությունը ստացել էր ավելի քան 200 ձայն։ Այսպիսով, ըստ Վահագն Հովակիմյանի, մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»

©2026 ՀայՕր | Design: Newspaperly WordPress Theme