Հորսի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման նախագիծը, որը մշակվել է 2024 թվականին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով, հաջողությամբ է անցել բոլոր փուլերը և այժմ գտնվում է իրականացման փուլում։
Նախագծի մշակման և հաստատման գործընթացը սկսվել է երկարատև հնագիտական պեղումներից։ Պեղումների ընթացքում պալատի հատակը պեղվել է մինչև հիմնահողը, ինչը հաստատում է, որ տարածքում այլ մշակութային շերտեր չկան։ Պեղումների ընթացքում հայտնաբերված թոնիրները կոնսերվացվել են՝ ապահովելով դրանց պահպանությունը։
Տեխնիկան օգտագործվել է միայն հողի հեռացման աշխատանքների համար՝ ապահովելով, որ բոլոր հողային աշխատանքները, այդ թվում՝ տեխնիկայի կիրառմամբ հողի տեղափոխումը, իրականացվեն պեղող հնագետ Ավետիս Գրիգորյանի և նախագծի հեղինակ, վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանի անմիջական հսկողությամբ։
2026 թվականին հայտարարված մրցույթում հաղթած «Ֆուլլ-Շին» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն, վերականգնման աշխատանքները մեկնարկել են։ Ըստ պալատի ամբողջական վերականգնման նախագծի՝ նախատեսվում է պահպանել պալատի պատերից մեկը, իսկ մնացած երեքը՝ վերաշարել։ Պատերը ապամոնտաժվել են ձեռքով, իսկ պիտանի քարերը համարակալվել են՝ ապահովելով դրանց ճշգրիտ վերաշարումը։
Վերականգնման աշխատանքների ընթացքում իրականացվում է նաև տեխնիկական և հեղինակային հսկողություն՝ համապատասխանեցնելով աշխատանքները նախագծին։ Տեխնիկական հսկողությունը կատարում է «ԷՍ ՌԻԲԻԼԴ» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «ՎԱՍԱՐՏ» ՍՊԸ-ն։
Ընդհանուր աշխատանքների տևողությունը կազմում է 2-3 տարի, իսկ վերականգնման աշխատանքների պայմանագրային արժեքը՝ շուրջ 309 մլն ՀՀ դրամ։ 2026 թվականի համար նախատեսված աշխատանքների ծավալը կազմում է 83,5 մլն ՀՀ դրամ։