Skip to content

ՀայՕր

Menu
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Menu

ՀՀ ԱԽ քարտուղարը ընդունել է Ավստրիայի խորհրդարանի պատվիրակությանը

Posted on April 9, 2026

Ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակությանը։

Ընդունելության ընթացքում ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ նշելով, որ բարձրաստիճան փոխայցերի իրականացումը կարևոր է, հատկապես հաշվի առնելով երկկողմ հարաբերություններում վերջին շրջում գրանցվող կայուն զարգացման դրական դինամիկան։

Կողմերը մանրամասն քննարկել են Հայաստան-Ավստրիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Բացի այդ, զրուցակիցները փոխանակվել են մտքեր Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ իրավիճակի շուրջ։

©2026 ՀայՕր | Design: Newspaperly WordPress Theme