Skip to content

ՀայՕր

Menu
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Menu

ՆԳՆ-ն ստանում է ժամանակակից կիբեռլաբորատորիա

Posted on May 22, 2026

ՀՀ ՆԳՆ-ի բարեփոխումների շրջանակում կազմավորվում է ժամանակակից կիբեռլաբորատորիա, որի նպատակն է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելը և ոստիկանության տեխնիկական կարողությունները զարգացնելը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ստացել է ժամանակակից սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակը։

Ստացված տեխնիկական միջոցները նախատեսված են էլեկտրոնային տվյալների ուսումնասիրման, մշակման և վերլուծության համար։ Այս նորագույն գործիքակազմը կնպաստի վարչության կազմում ստեղծվող կիբեռլաբորատորիայի գործունեության ապահովմանը։

Նոր սարքավորումները կբարձրացնեն կիբեռհանցագործությունների բացահայտման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող այլ հանցատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը՝ նպաստելով հանրային անվտանգության ապահովման նոր մեխանիզմների ներդրմանը։

©2026 ՀայՕր | Design: Newspaperly WordPress Theme