Skip to content

ՀայՕր

Menu
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Menu

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար

Posted on March 16, 2026

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը Twitter-ի (X) իր պաշտոնական էջում հրապարակում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանից Հնդկաստան ավելի քան 550 իրենց քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։

Նախարարը նշել է, որ բարձր են գնահատում Հայաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը՝ նկարագրելով այն որպես կարևոր օգնություն այս դժվարին պահին։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 28-ին սանձազերծված իրադարձությունների հետևանքով առաջացած իրավիճակի պայմաններում Հայաստանի կառավարությունը աջակցություն է ցուցաբերել Իրանից մոտ 50 երկրների քաղաքացիների տարհանմանը։ Այս գործողությունը հաջողությամբ իրականացվել է միջազգային համագործակցության շնորհիվ։

©2026 ՀայՕր | Design: Newspaperly WordPress Theme