Skip to content

ՀայՕր

Menu
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Menu

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է 231 դպրոցի փակման մասին տեղեկատվությունը

Posted on February 20, 2026

Վերջին օրերին տարբեր հարթակներում շրջանառվող և դրանք շուրջ կազմակերպվող քննարկումները, թե 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն։

Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։

Այս հայտարարության վառ ապացույցն են հանրապետությունում ընթացող դպրոցաշինության լայնածավալ աշխատանքները, որոնց արդյունքում հանրապետության տարբեր բնակավայրերում պարբերաբար նոր դպրոցներ և մանկապարտեզներ են բացվում։

Ցավալի է, որ կրթության ոլորտը շահարկվում և թիրախավորվում է՝ հասարակության շրջանում անհիմն անհանգստություն և թյուրըմբռնումներ առաջացնելու նպատակով։

Հորդորում ենք կրթության ոլորտի զարգացմամբ իրապես մտահոգ քաղաքացիներին և մասնագիտական հանրույթին չտրվել տարբեր օրակարգեր սպասարկող ուժերի մանիպուլյացիաներին և առաջնորդվել բացառապես պաշտոնական ու հավաստի աղբյուրներով։

Նախարարությունը շարունակելու է գործել բաց և թափանցիկ՝ հանրությանը տրամադրելով ամբողջական, ճշգրիտ և փաստարկված տեղեկատվություն կրթության ոլորտում իրականացվող նախաձեռնությունների և ծրագրերի վերաբերյալ։

©2026 ՀայՕր | Design: Newspaperly WordPress Theme