Skip to content

ՀայՕր

Menu
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Menu

«ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Posted on February 27, 2026

Այսօր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը պաշտոնապես ստորագրել են համագործակցության հուշագիր։

Այս քայլը նպատակ ունի միասնաբար մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին։

«Մեր քաղաքական հայտի ներկայացումից հետո, սա երկրորդ կարևոր քայլն էր՝ ձևավորելու նոր, ազգային և ժողովրդական կարող քաղաքական ուժ, որն իրական այլընտրանք կարող է դառնալ գործող քաղաքական համակարգին, և հույս և հեռանկար տրամադրել մեր քաղաքացիներին», – նշել է «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը՝ այդ մասին հայտարարելով իր Facebook-ի էջում։

Նա շնորհակալություն է հայտնել «Միասնության թևեր»-ի բոլոր անդամներին՝ նախագահ Արման Թաթոյանի ղեկավարությամբ, վստահության և համագործակցության համար։ Չալաբյանը հույս է հայտնել, որ այս դրական լուրը կհանգեցնի բազմաթիվ այլ դրական զարգացումների, իսկ դրանց արդյունքները չեն ուշանա։

©2026 ՀայՕր | Design: Newspaperly WordPress Theme