Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խորապես վշտացած է լուրերով, որոնք վերաբերում են ապրիլի 8-ին Լիբանանին հասցված ավիահարվածների հետևանքով տեղի ունեցած ողբերգությանը։
Հարձակումների արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվել են, իսկ ավելի քան հազարը՝ վիրավորվել։ Մեր մտքերը և սրտերը այս պահին Լիբանանի ժողովրդի հետ են։
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթում է։ Մենք հույս ունենք, որ մարտական գործողությունները կդադարեցվեն, և տարածաշրջանում կվերականգնվի խաղաղություն։
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն, Իսրայելի կողմից Լիբանանի ուղղությամբ իրականացված զանգվածային ավիահարվածների հետևանքով զոհերի թիվ հասել է առնվազն 254-ի, իսկ վիրավորների՝ 1165-ի։ Լիբանանում հայտարարվել է ազգային սուգի օր։