Այսօր կայացած նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտնել է, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 19 քաղաքական ուժերից 8-ի փաստաթղթերում հայտնաբերվել են թերություններ։
ԿԸՀ-ի անդամները քաղաքական կուսակցություններին տվել են 48 ժամ՝ անճշտությունները շտկելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար։
Թերություններ հայտնաբերված կուսակցությունների անուններն են․
«Ազգային ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցություն
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
«Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն
«Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցություն
«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
ԿԸՀ-ի հաղորդագրության համաձայն՝ առաջադրված կուսակցությունների/դաշինքների ընտրական ցուցակների գրանցումն իրականացվելու է մայիսի 3-ի արտահերթ նիստում։