Skip to content

ՀայՕր

Menu
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Menu

Իրանի Կարմիր մահիկը պատրաստ է ընդունել բժշկական օգնություն Հայաստանից

Posted on March 17, 2026

Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ պատրաստակամություն ունի անհապաղ ընդունելու բոլոր անհրաժեշտ բժշկական նյութերն ու պարագաները։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանատանը ստացված հաղորդագրությունը՝ ի պատասխան երկրում պատերազմի պայմաններում Իրանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ բազմաթիվ դիմումների։

Ըստ Կարմիր մահիկի հայտարարության՝ հաշվի առնելով տուժածների թվի անընդհատ աճը և բժշկական կենտրոնների ծանրաբեռնվածությունը, անհապաղ անհրաժեշտ է բժշկական օգնություն, կենսական նշանակության դեղամիջոցներ, վիրաբուժական սարքավորումներ, շիճուկ և բժշկական պարագաներ։ Այդ պատճառով ընկերությունը կոչ է անում բոլոր հայրենակիցներին, անհատներին, հայկական կազմակերպություններին և բժշկական մատակարարներին հնարավորինս շուտ սկսել նշված նյութերի նախապատրաստումը՝ դրանք առաքելու համար։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դրամական օգնության տրամադրման համար «Մելլաթ» բանկի երևանյան մասնաճյուղում բացվել է հատուկ հաշվեհամար՝ 2080000000330400։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ավելի քան 200 երեխա։ Ըստ տարբեր աղբյուրների՝ զոհերի թիվը հասնում է 5 հազարի, իսկ վիրավորների՝ հազարավորի։

©2026 ՀայՕր | Design: Newspaperly WordPress Theme