Skip to content

ՀայՕր

Menu
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Menu

Էստոնիայի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կլինի Հայաստանում

Posted on April 9, 2026

Ապրիլի 9-10-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցաղկնան։

Ապրիլի 10-ին Երևանում նախարարը հանդիպում կունենա իր հայաստանյան գործընկերոջ՝ արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղություններն ու համատեղ ծրագրերը։

Հանդիպումից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն քննարկված հարցերի արդյունքները։

Այս այցի շրջանակում նախատեսվում է Երևանում հիմնվել Էստոնիայի դեսպանատուն։

©2026 ՀայՕր | Design: Newspaperly WordPress Theme