Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը, որքան էլ սարսափելի թվա, իրականում լիովին օրինաչափ է։ Այս կարծիքն ես հայտնում եմ՝ որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ։
Իմ վերլուծությունը հիմնված է ոչ թե միայն վերջին իրադարձության վրա, այլև ընդհանուր համակարգի վերլուծության արդյունքում ձևավորված պատկերացման վրա։ Եթե երկրի վարչապետն իրեն թույլ է տալիս վիրավորանքներ և հարձակումներ կանանց նկատմամբ, ապա նույն կերպ են վարվում նաև իշխող կուսակցության ներկայացուցիչները իշխանության ավելի ստորին օղակներում։
Այս երևույթը ունի իր ծագումը։ Եթե իշխանամետ ֆեյքային հաշիվների միջոցով կարելի է անարգել վիրավորել կանանց, ապա նույնպիսի դրսևորումներ մենք տեսնում ենք նաև մեր առօրյա կյանքում։ Փտած, կեղտոտ ու խեղված արժեհամակարգը դառնում է նորմ, և նման իրավիճակը դիտվում է բոլոր ոլորտներում։
Այս ամենի արդյունքում՝ մեր երկրում աճել է մարդկային հարգանքի բացակայությունը։ Ատելության մթնոլորտը հասել է վախեցնող մակարդակի, և դրա դեմ պայքարելու համար պետք է պահպանենք մեր արժեքներն ու մշակույթը։
Հարցս այն է․ մի՞թե հենց այսպիսին են պատկերացնում ժողովրդավարությունը, որի մասին այդքան շատ է խոսվում։ Երբ իշխանությունը վերաբերվում է իր քաղաքացիներին՝ որպես թիրախ, իսկ իշխանական կառույցների ներկայացուցիչները՝ որպես իրավազին, ապա ժողովրդավարության մասին խոսելը դառնում է պարզապես բառեր։