Skip to content

ՀայՕր

Menu
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Menu

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով վնասը վերականգնվել է 30 միլիոն դրամով

Posted on July 7, 2026

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից պետությանը և համայնքին պատճառված վնասի չափը դատախազական ներգործության արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է։

Նշված ժամանակահատվածում մարզում ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու առերևույթ դեպքերի փաստերով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ։

Քրեական վարույթների շրջանակում դատախազների կողմից հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։ Դատախազական ներգործության արդյունքում պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 30 միլիոն 121 հազար դրամը։

Ներկայում աշխատանքները շարունակվում են, քանի որ քրեական վարույթներով նախաքննությունն ընթացքի մեջ է։

©2026 ՀայՕր | Design: Newspaperly WordPress Theme